Ինտերից Մախաչկալայի Անժի տեղափոխված կամերունցի Սամուել Էտո`Օ-ն Ռուսաստանի առաջնությունում անցկացրած հենց առաջին խաղում դարձավ գոլի հեղինակ: Պրեմյեր լիգայի 22-րդ տուրի Ռոստովի հետ խաղում Էտո`Օ-ն դուրս եկավ փոխարինման եւ 20 րոպե անց Ժիրկովի փոխանցումից հետո գրավեց Ռոստովի դարպասը` Անժիին փրկելով պարտությունից` 1:1.
Կամերունցի ռմբարկուն տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով կլինի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: