Քիմ Քարդաշյանը, ով վերջերս նաեւ ճանաչվել էր որպես ամենանյարդայնացնող հանրահայտ անձ, նորից հայտնվել է դեղին մամուլի ուշադրության կենտրոնում:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, 30-ամյա գեղեցկուհին հայտնվել է կարճ մոխրագույն զգեստով` ի ցույց դնելով իր բարեմասնությունները: Սակայն այս անգամ ոչ թե Քարդաշյանի զգեստն է գրավել ընթերցողների ուշադրությունը, այլ գերթանկարժեք ավտոմեքենան` Ferrari 458 Italia-ն:
Սպիտակ գույնի այդ մոդելի արժեքը մոտ 300 հազար դոլար է:
Քիմը միայն վերջերս է վերադարձել «Քորթնին եւ Քիմը նվաճում են Նյու Յորքը» ռեալթի-շոուի երկրորդ մասի նկարահանումներից, նշում է պարբերականը: