Site menu

Home Humor Radio Games Others Gallery Kayf-Mp3 new TV - Series TV - Shows Siro Husher News - Sport Music Videos Music Albums Indian Movies Russian Movies Armenian Movies

      

Tv Serials & Tv Shows
Tv Serials
Vrijaru 2 Meghavornere Anurjner Kyanqi Gine Hreshtakneri D Anna 2 Djvar Aprust Ure Im Txamarde Banakum Kyanqi Karusel
Tv Shows

Kargin Serials Yere 1 Vitamin Club Mi Katil Meghr X Factor Harc Chka 3 Pat Blef Show Aravote Shantum Made In Arm Made In Shant

www.Armp3.Do.am

Ad Choices

Միջադեպ կառավարության շենքի մոտ. Ոստիկանները հրել են ԱԺ պատգամավորին  

Views: 433 2024-05-07 News-Sport By Narek Comments: 0 www.OTARUTYUN.net Post your comments

 Rating: 0.0/0
 
Հոկտեմբեր 20, 2011 | 13:12

Հայաստանի կառավարության շենքի մոտ այսօր` հոկտեմբերի 20-ին, բանակում զոհված զինծառայողների ծնողների եւ «Բանակն իրականում» նախաձեռնության հերթական ակցիան ընթացել է ոստիկանների եւ ակտիվիստների բախմամբ:

Ցուցարարները խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների նկարներով եւ պաստառներով իրենց բողոքն էին հայտնում` նշելով, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում միջադեպերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ակցիայի մասնակիցներին էր միացել նաեւ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով բանակում տիրող իրավիճակն ու զինված ուժերի ղեկավարության արձագանքն այդ դեպքերին, նշեց. «Այդ արձագանքն ուղղակի անթույլատրելի է: Հանրային հեռուստատեսությամբ արված հայտարարությունը պարզապես անընդունելի էր: Դրան գնահատական տրվեց հասարակական կազմակերպությունների կողմից, բայց կարծում եմ, որ այդ հայտարարությանը պետք է տրվի նաեւ համարժեք իրավական գնահատական, որովհետեւ դա սպառնալիք էր ոչ միայն ՀԿ-ներին, այլ նաեւ ողջ հասարակությանը: Այս մտահոգող իրավիճակն արագ լուծումների պահանջ է դնում հենց իշխանությունների առջեւ, մինչդեռ իշխանությունները լուծումներ տալու փոխարեն նման արձագանքներ են տալիս: Սա կարելի է բնորոշել, որ իշխանությունները հանցակից են, ավելին` հովանավորում են բանակում կատարվող հանցագործությունները»:

Ակցիան բավական խաղաղ էր ընթանում, մինչ այն պահը, երբ կառավարության շենքից սկսեցին դուրս գալ գործադիր իշխանության անդամները: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր ուղեկիցների հետ որոշեց անցնել հենց ցուցարարների միջով, իսկ նրա թիկնապահներն ու ոստիկանները, ակտիվիստների փոխանցմամբ, հրեցին նախաձեռնության ակտիվիստներին: Ի պատասխան բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել «Ամոթ», իսկ ակտիվիստ Վարդգես Գասպարին սկսեց վանկարկել «Տականք, մի հրիր»: Ալիկ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել զոհվածների ծնողների եւ լրագրողների հարցերին եւ հեռացավ:

Քիչ ավելի ուշ, երբ ակցիայի մասնակիցները որոշեցին երթ անել դեպի նախագահական նստավայր եւ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, կառավարության շենքի ժամացույցի մոտ եւս մեկ միջադեպ եղավ: Իրավապահները փորձեցին ձերբակալել Վարդգես Գասպարիին, ով պառկել էր գետնին: Միջադեպի ընթացքում ոստիկանները հրեցին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ ակցիայի մի քանի այլ մասնակիցների, իսկ Գասպարիին ուժով նստեցրին մեքենա եւ տարան:

Ակցիայի մասնակիցներն այս պահին նախագահական նստավայրի մոտ են եւ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ օրերս պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել բանակում տիրող վիճակի դեմ հանդես եկողներին եւ անգամ սպառնացել, թե այլ միջոցների կդիմի

 
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
 

Search
Menu +

Torter Free Programe Lurer + Go Buissnes

Login form

All Programes
Russian Movies
Indian Movies
Music Video
Music Album's

 

 

 

« OTARUTYUN»