Site menu

Home Humor Radio Games Others Gallery Kayf-Mp3 new TV - Series TV - Shows Siro Husher News - Sport Music Videos Music Albums Indian Movies Russian Movies Armenian Movies

      

Tv Serials & Tv Shows
Tv Serials
Vrijaru 2 Meghavornere Anurjner Kyanqi Gine Hreshtakneri D Anna 2 Djvar Aprust Ure Im Txamarde Banakum Kyanqi Karusel
Tv Shows

Kargin Serials Yere 1 Vitamin Club Mi Katil Meghr X Factor Harc Chka 3 Pat Blef Show Aravote Shantum Made In Arm Made In Shant

www.Armp3.Do.am

Ad Choices

Հայտնաբերել են Մալաթիա-Սեբաստիայի...  

Views: 632 2024-05-02 Lurer + By Narek Comments: 2 www.OTARUTYUN.net Post your comments

 Rating: 4.5/4
 

Այսօր` ժամը 20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են BMW X5 մակնիշի 01 ՕՏ 009 համարանիշի ավտոմեքենան, որն առավոտյան առեւանգել էին անհայտ անձինք Նոյ թաղամասից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տանից չհկիզվող պահարանի հետ:
Ինչպես դեպքի վայրից news.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան հայտնաբերվել է Մաշտոցի վարչական շրջանի Մարգարյան 29 շենքի հարեւանությամբ գտնվող հատվածում:
Այս պահին ավտոմեքենան զննվում է ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետների կողմից, վերցվում են ավտոմեքենայի վրա առկա մատնահետքերը: Այստեղ են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները, այս բաժնում է քրգործ հարուցվել քր.օր.-ի 175 հոդվածի հատկանիշներով: Մեքենայի մոտ են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, եւ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը` պետի օպերգծով տեղակալ Գոքոր Կարապետյանի գլխավորությամբ:
Այստեղ է նաեւ Աղվան Գրիգորյանի որդին, Երվանդ գրիգորյանը ում գլուխը վիրակապված է: Հավանաբար նա վնասվածքը ստացել էր առավոտյան ավազակային հարձակման ժամանակ:
Մեքենայում հայտնաբերվել եւ առգրավվել է Revolver տեսակի ատրճանակ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր news.armeniatv.com-ը, այսօր առավոտյան ավազակային հարձակում էր տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժանմունք:
Ժամը 5:30-ի սահմաններում երեք անձ` զինված եւ դիմակավորված, ներս էին մտել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Նոյ թաղամասի 72 տուն եւ զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակման ենթարկել տանտերերին:
Այդ պահին տանը եղել են 4 հոգի` տանտերը, երկու որդիները եւ մայրը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ նշված տունը պատկանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանին: Նա ներկայումս աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեում որպես գեոդեզիայի եւ հողային տեսչության պետ:
Ավազակային հարձակում կատարողները Գրիգորյանին եւ նրա երկու որդիներին` Անդրանիկին եւ Երվանդին դաժան ծեծի էին ենթարկել, ապա իրենց հետ տարել են տանը գտնվող չհրկիզվող պահարանը, ոսկյա զարդեր, առեւանգել էին նաեւ BMW X5 մակնիշի 01 ՕՏ 009 համարանիշի ավտոմեքենան:Լուսանկարները Գագիկ Շամշյանի:
 
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
 

Search
Menu +

Torter Free Programe Lurer + Go Buissnes

Login form

All Programes
Russian Movies
Indian Movies
Music Video
Music Album's

 

 

 

« OTARUTYUN»